Բացվում է Երևանի 2800 ամյակի այգին. ներկա են...

Այս պահին տեղի է ունենում Երևանի 2800-ամյակի այգու բացումը: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք՝ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բարեկարգման աշխատանքեր էր սկսել իրականացնել: 

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից որպես հիմնական պահանջ դրվել է, որ այգին չտրամադրվի այլ անհատի, կամ կազմակեպրության եւ այգում առեւտրային ոչ մի գործունեություն չիրականացվի: