
Անկեղծ ասած, երբ իմ աշխատակազմը ինձ տեղեկացրեց մամուլում տարածված այդ տեղեկատվության մասին, շատ տարակուսած էի, որովհետև ընդհանրապես նման իրավիճակ չի եղել և նույնիսկ նման քննարկում չի եղել Ազատության հրապարակում, երբ այցելել ենք այնտեղ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանն իրեն չի ընդունել:
«Ես զարմացած եմ, թե ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունը, որովհետև ի սկզբանե գաղափարը եղել է այն, որ պարզապես ինչպես ցանկացած հաստատություն գնալիս, աշխատակազմը հետաքրքրվում է, թե արդյոք այդ պահին հնարավոր է, օրինակ, զրուցել անձանց հետ: Մեզ տեղեկացրել է գործընկերը, որ այս պահին տիկին Թանդիլյանը քնած է, իսկ մյուս գործընկերը, որը որպես բժիշկ ներկայացավ, նշել է, որ բացի նրանից, որ քնած է, նաև թույլ է զգում հաղորդակցության համար»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: