Բացի հայտարարություններից, մենք շարունակում ե...

Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք կարող են նպաստ բերել բոլոր խնդիրներին, այդ թվում՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցին: 

 ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հարցրեց. «Բացի հայտարարություններից, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիների համար, որոնք խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ Դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել»:

«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և, մեծ հավանականությամբ, նպաստ կբերի Ձեր ասած խնդրի և մյուս բոլոր խնդիրների լուծմանը: Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»,–ասաց Փաշինյանը: