Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից,...

Հայ գերիների և անհետ կորածների հարցով բողոքի ակցիա է իրականացվում Ադրբեջանում COP29 համաժողովին ընդառաջ:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին, ինչպես նաև նույն բովանդակությամբ նամակ պիտի հանձնեն ՀՀ ԱԳՆ:

Նախքան դա, Գեղամ Ստեփանյանն ընթերցեց նամակը, որում մասնավորապես ասվում էր.

«Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»: