Գիտակցաբար սուտ են խոսում. Ավինյանը` տրանսպոր...

Բացառվում է, որ տրանսպորտային համակարգում հետադիմությունը թույլ տամ։ Մեզ համար ավելի հեշտ կլիներ, որ տոմսի գինը սահմանեինք 150 դրամ՝ առանց արտոնությունների: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բայց դա ճիշտ չէ, դա միասնական տոմսային համակարգ չէ, դա այն չէ, որ մենք վաղը պետք է նաև 250 էլեկտրոավտոբուս գնենք, որովհետև հասկանում ենք՝ վաղը տեղփոխերի քանակն ավելանալու է»,- նշել է նա:

«Մենք ահռելի ծավալուն աշխատանք ենք կատարել, սա նրա համար է, որ Երևան քաղաքն ունենա ստաբիլ, որակյալ տրանսպորտային համակարգ, ունենա տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու, վերանա:

Կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ հազար ու մի պրոբլեմի առաջ ենք կանգնել: Օրինակ՝ այդ կանխիկը հանելը բերել է  շատ վատ հետևանքների, ուղղակի վարորդները չեն քշել, որովհետև կանխիկ շրջանառությունը թմրամիջոցի նման մի բան է եղել համակարգի համար: Վարորդները վստահաբար մեղավոր չեն, հիմա իրենց առաջարկում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, արտաժամյայի համար գումարը պետք է վճարենք, պարապուրդի համար պետք է վճարենք՝ մարդկային պայմաններ, որ վարորդը կատարի իր գործը»,- ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ քաղաքական ընդդիմադիրները հիմա զբաղվում են «քաղաքական թմրամավաճառությամբ»:

«Ես բացառում եմ՝ նրանք չեն գիտակցում ինչ են անում, նրանք առաջարկում են մարդկանց՝ կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ և կոպեկի վրա համակարգը նստացնեն, բայց այդ կոպեկը չի հասնում համակարգին, չի ծառայում նպատակին: Այդ կոպեկը չի դառնում 45 տրելեյբուս կամ ամբողջ հգամակարգրեը սպասարկող գումար»,- նշել է նա:

Ավինյանը հանձնարարեց գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման ուղղությամբ:

«Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել։ Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշի գնա, ինչպես այս երկրում մաշել է ամեն ինչ»,- ընդգծեց նա: