Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց Հայաստանի համար խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է: Նա նաև նշեց, չեն հավատում, որ հնարավոր է բանակցային գործընթացում արդյունավետություն արձանագրել, եթե տեղում կա իրադրության լարում։
ԱԳՆ խոսնակը ընդգծեց՝ ենթադրությունը, որ Հայաստանը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, բացառվում է:
«Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, իրականությանը չի համապատասխանում», - շեշտեց Աննա Նաղդալյանը։



