Բաբկեն Թունյանը կարծում է, որ իրենք արժանի են...

Վարձատրման համակարգը պետք է կարգի բերվի, իսկ պարգևավճարը ուղղակի ժամանակավոր միջոց է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով տարեվերջին պաշտոնյաների ստացած բարձր պարգևավճարներին։

«Եթե պետական համակարգում փոխնախարարը ստանա 300 000 կամ 400 000 կամ 500 000 դրամ աշխատավարձ, ինքը, իմ կարծիքով, հաջորդ օրը մասնավոր հատվածից կստանա առաջարկներ, մի քանի անգամ ավել աշխատավարձով ու կտեղափոխվի մասնավոր համակարգ»,–ասաց նա։

Հարցին՝ ինքն անձամբ մասնավոր հատվածից 1-2 մլն դրամ աշխատավարձով աշխատանքի առաջարկ կստանա՞, թե ոչ, Թունյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ։ Որ առաջարկեն, ձեզ կասեմ առաջարկ ստացել եմ, թե չէ, բայց կառաջարկեն, թե չէ, ես չեմ որոշում։ Կառաջարկեն, կմտածենք»։