Բաբայանը ընտրություններից առաջ հող է նախապատր...

«Հրապարակը» գրում է ․ Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, եւ նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել եւ իր աջակցությամբ շահել տենդերը: Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:

Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 02․ 25 թ համարում։