Բանակցություններին Արցախի մասնակցությունը թեր...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների խորհրդի նիստում հայտարարել է. «Մեր գործունեության արդյունքում դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը»- այս մասին հայտնում է trend.az-ը:Նախագահը ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա.

Դիվանագետ Արա Պապյանը, Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց` Ալիևի կողմից արված հայատարարությունների հակահայկական լինելը բնական է, տարօրինակ կլիներ եթե այն պռոհայկական լիներ: Պապյանը բնական համարեց նաև ձևաչափի փոխության կասեցման մասին հայտարարությունը. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բանակցություններին Արցախի մասնակցության մասին, ինքս ասացի, որ դա թերևս ցանալի, բայց անհնարին տարբերակ է: Ակնհայտ է, որ դրա համաձայնությունը պետք է տա Ադրբեջանը, ինչը չի արվի: Ասվածը փաստում էր նաև եռանախագահների հայտարարությունը` հետևյալ  ձևակերպմամբ` խնդիրը պետք է լուծվի երկխոսության շրջանակում Երևանի և Բաքվի միջև: Այսինքն` նրանք ևս հստակորեն նշեցին, որ բանակցությունները պետք է այդ շրջանակում ընթանան: Չգիտեմ` ինչ հիմքով է վարչապետը ասում, թե Արցախի մասնակցությունը ձևաչափի փոփոխություն չէ, սակայն կարևորը եռնախագահների և մեր հակառակորդ կողմի անփոփոխ տեսակետն է»:

Պապյանը նաև նշում է` չի հասկանում, թե ի՞նչ կարևորություն կա բանակցություններին Արցախի մասնակցության մեջ. «Եթե Նիկոլ Փաշինյանի կողքին Բակո Սահակյանը նստի դրանից, ի՞նչ պետք է փոխվի: Այստեղ կարևորը ձևաչափը չէ, այլ հիմքը, որի շուրջ ընթանում են բանակցությունները` «տարածքներ կարգավիճակի դիմաց» մադրիդյան սկզբունքները»: