Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է...

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ օդի որակի վերաբերյալ։

Երևանում մթնոլորտային օդի որակը. Հունիսի 3-9

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 3-ին, 5-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հունիսի 5-ին և 7-ին,և Շենգավիթում՝ հունիսի 5-ին և 9-ին:

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 5-ին և 9-ին:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: