Ազնիվ մարդկային հարաբերությունները եղել և լին...

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն Facebook-յան իր էջում մեկնաբանել է ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկությունները:

«Սիրելի Բարեկամներ, ՀՀԿ-ի իմ անդամակցության դադարեցնելու հետ կապված այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ նետվեցին ասպարեզ. Կցանկանայի հետագայում սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնել բոլորին.


1. ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը որևէ կերպ պետք չէ կապել ոչ քաղաքական զարգացումների և ոչ էլ պետական համակարգ հետ վերադառնալու ենթադրյալ առաջարկների հետ:

2. Ես նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո համագործակցում եմ միջազգային ֆինանսական կառույցների հետ և հանդես եմ գալիս որպես միջազգային փորձագետ պետական ֆինանսների կառավարման գծով:

3. Միջազգային ֆինանսական կառույցների կանոնների համաձայն (Code of Conduct և Code of Ethics) ինձ թույլատրված չէ պայմանագրի գործունեության ընթացքում և դրա ավարտից հետո առնվազն 1 տարի (սառեցման ժամանակահատված - cooling period) որևէ կերպ ներգրավվել քաղաքականության մեջ, բացի մասնագիտական գործունեությունից: 

Հ.Գ. Պետական հատվածում իմ գործունեության ընթացքում երբեք դուրս չեմ եկել մասնագիտական շրջանակներից, իսկ այլ հարթություններում ազնիվ մարդկային հարաբերությունները եղել և լինելու են ինձ համար գերակա: Մնացեք խաղաղությամբ: Մնացեք խաղաղությամբ»։