ԱԺ-ն հրաժարվել է օրակարգ մտցնել «Բարգավաճ Հայ...

Հայաստանի խորհրդարանը 41 «կողմ» եւ 75 «դեմ» ձայնով մարտի 26-ին հրաժարվել է օրակարգ մտցնել «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում գործող արհմիությունները ֆինանսական եւ անգամ լոգիստիկ կախվածության մեջ են գործատուներից, ինչն էականորեն նվազեցնում է նրանց անկախությունն ու արդյունավետությունը։ Նա համոզված է, որ այս կամ այն արհմիության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան, ցանկության դեպքում, մտնել նաեւ այլ արհմիություններ, ինչը թույլ կտա բարձրացնել նրանց անկախությունն ու արդյունավետությունը։