ԱԺ-ում շարունակվում է 2024-ի պետական բյուջեի...

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին խորհրդարանը քննարկեց օրակարգում գտնվող 13 հարցերից 12-ը, նաեւ հասցրեց քվեարկել եւ ընդունել դրանք:

Օրակարգում մնացել է միայն 2024 թվականի պետական բյուջեի մասին հարցը, որի քննարկումը սկսվեց երեկ, սակայն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր եւս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները:

Հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: 

Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչեւ դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան: Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկությանը»: