ԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկ...

Հայաստանի Ազգային ժողովի օգոստոսի 4-ի նիստում քննարկվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի արդեն երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը։ Իշխող ուժն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։