ԱԺ-ում մոռացել էին` այսօր ինչ օր է. Սասուն Մի...

Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով հայտարարեց ու շնորհավորեց մայիսյան եռատոնը՝ միաժամանակ նկատողություն անելով, որ ԱԺ ղեկավարությունը չշնորհավորեց եռատոնը.

«Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ ինչու՝ երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»:

Ի պատասխան` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց հիշեցնելու համար և շնորհավորեց, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը լքեց դահլիճը: