
Ազգային ժողովն այսօր գրեթե միաձայն քվեարկությամբ ստեղծեց նոր քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների ստուգումներով։ Նախաձեռնությունը սկսել էին ԲՀԿ պատգամավորները, իսկ հետո նրանց միացան մյուս խմբակցությունները։
111 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատվեց, որ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» ունենալու է 11 անդամ․