ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՍԴ դա...

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դիմումը՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը:

Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով այսօր պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»:

72722759_2804779416219434_8222524127219548160_n