ԱԺ նախագահը չի մասնակցի ՀԱՊԿ-ի շրջանակում դեկ...

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը։

Ալեն Սիմոնյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ-ի գործընկերներին, որ տվյալ միջոցառմանը չեմ մասնակցելու, նրանցից մինչև հիմա պատասխան չկա և կարծում եմ չի լինի։ Համոզված եմ, որ չմասնակցելու պատճառները նրանց հասկանալի են»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա ամենևին հարաբերությունների սառեցում չէ։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի։

«Բայց ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում իմ մասնակցությունը տվյալ միջոցառմանը նպատակահարմար չէ։ Իսկ իրավիճակն այն է, որ ՀԱՊԿ-ը չի կատարում և նախկինում նույնպես չի կատարել իր պարտավորությունները», - եզրափակեց ԱԺ նախագահը։