Ազգային ժողովոն այսօր փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախաձեռնությունը, այն կուղարկվի ՍԴ:
Քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորից մասնակցել էր 101-ը:
Նախագծին կողմ էր քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է։
Նկատենք, որ այս քվեարկությունից հետո ԱԺ դիմումը կուղղվի Սահմանադրական դատարանին եւ ի վերջո, ՍԴ-ն է վերջնական որոշում կայացնողը:



