ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավ...

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը:

Հարցը քննարկվում է խորհրդարանի մարտի 24-ի նիստում:

Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության նախագահը: