ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ն...

«Հայաստանի անկախության հռչակագիրը, որը երբեք քննարկման, կասկածի նյութ չի եղել, շատ հաճախ մեր պետականության պատմության ընթացքում ունեցել է պաշտպանիչ վահանի դեր»,-ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց 201 թվականը, երբ ՍԴ-ն քննարկում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախագիծը, իր եզրակացության մեջ հղում է կատարել նաև Սահմանադրությանը, բայց առաջին հերթին Անկախության հռչակագրի դրույթներին։

«Անախության հռչակագիրը նախասահմանադրական փաստաթուղթ , Սահմանդրության արարման հիմքն է ու նախասկիզբը, նրա ճակատագիրը ինքնավար է»,-հայտարարեց դաշնակցական գործիչը՝ հիշեցնելով ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունը,  որ Սահմանադրությունը կարող է փոփոխվել, իսկ Անկախության հռչակագիրը՝ ոչ, Անկախության հռչակագիրը հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Գեղամ Մանուկյանն ընթերցեց հայտարարության նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։