ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հ...

Ազգային ժողովը հերթական նիստի օրակարգից հանեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ԱԺ-ի նիստում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։  

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Խաչատուրյանի  թեկնածությունը: