9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից:
10-ական անդամներ կունենան Պաշտպանության և էթիկայի հանձնաժողովները։
Հանձնաժողովների նախագահությունները խմբակցությունների միջև կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն․
Պետաիրավական հարցերի հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով
Կրթության հանձնաժողով
Առողջապահության հարցերով հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով
Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով
«Ուժեղ Հայաստան» խմբակցություն․
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով
«Հայաստան» դաշինք․
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով



