Առավոտից Ազգային ժողովում մաքրուհիները շարունակում են բողոքել աշխատավարձի իջեցումից:
«Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են: Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», - բողոքեց նրանցից մեկը` դիմելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին:
Վերջինս լսեց մաքրուհիների բողոքը, ապա խնդրեց նրանցից երկուսին կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խոսել նրանց հետ խնդրի շուրջ:
Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը:



