
«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է պետական ավելի վաղ արված իր կոչին, որում առաջարկվում էր պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին՝ նրանց համար այնտեղ վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով: Հայտարարությունում ասվում է․
ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, դիպուկահարների՝ ցուցադրական նշան բռնելը խաղաղ հավաքին, որին մասնակցում էին մեր ընկերները, մեր հարազատները, մանկահասակ երեխաներով կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ մանկասայլակներով, պետական ամառանոցների՝ ոստիկանների աննախադեպ քանակով շրջափակումը և ուժի ցուցադրումը ոչ միայն վարչախմբի կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է, այլ նաև՝ խիստ վտանգավոր գործողություն ուղղված ժողովրդի դեմ։ Սա մարտահրավեր է հարյուր հազարավոր քաղաքացիներին, և հատկապես՝ պատերազմում զոհված զինվորների ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին:
«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը շաբաթներ առաջ հանդես էր եկել «Պետական առանձնատները՝ պետության պաշտպաններին» կոչով, առաջարկելով ամառանոցները ազատել երկու ընտանիքի ներկայությունից և հատկացնել պատերազմի մասնակիցներին՝ նրանց համար այնտեղ վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով:
Երեկ, երբ ԱԺ-ի շենքից զենք էր ուղղվել խաղաղ ցուցարարների դեմ, երբ ամառանոցները շրջափակված էին աննախադեպ քանակի ոստիկաններով, ինչպես երբեք տեղին է հիշել այս նախաձեռնության մասին: Կոչին այս պահին միացել են մեր զոհերի, վիրավորների՝ հազարից ավելի հարազատներ։ Մեր շարժումը թափ է առնում ժամ առ ժամ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոչին միացածների ոչ բոլորի անունները, հայցելով մյուսների ներողամտությունը: Բոլոր միացողների անունները կարող եք տեսնել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Մենք դիմում ենք ամառանոցները վայելող երկու ընտանիքներին. Ինքնակամ դուրս եկեք այնտեղից, խաղաղ՝ առանց կոնֆլիկտի։ Միևնույն է, դուք դա անելու ենք։ Մենք չենք ուզում մի քանի հազար ծնողով հյուր գալ և Ձեզ դուրս հրավիրել։ Արեք դա սեփական գիտակցությամբ։