Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի նախագ...

Հայաստանի Ազգային ժողովում օգոստոսի 3-ին ընթանում է խորհրդարանի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։

Այն մեկնարկել է 12:40-ին և կտևի 45 րոպե։

Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 36-ամյա պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, ով խորհրդարանի նախորդ կազմում փոխխոսնակներից մեկն էր, ինչպես նաև մինչև վերջերս հանդիսանում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում փակ քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։