Ազգային ժողովի երկրորդ արտահերթ նիստն է անցկա...

Երեւանում փետրվարի 3-ին անցկացվում է Ազգային ժողովի երկրորդ արտահերթ նիստը, որը նախաձեռնել է հանրապետության կառավարությունը:

Խորհրդարանի օրակարգում ընդամենը երկու հարց կա՝ Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը եւ «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Նշենք, որ ընդդիմությունը՝ ի դեմս Հայրենիքի փրկության շարժման, ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով կոչ էր արել քաղաքացիներին գալ Ազգային ժողովի շենքի մոտ եւ միանալ կազմակերպված բողոքի ակցիային: Ընդդիմադիրների գնահատականներով՝ խորհրդարանի օրակարգում ներառված են հակապետական եւ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություններ:

Հարկ է նաեւ նշել, որ փոփոխությունները, մասնավորապեսկհանգեցնեն նոր դատավորների ի հայտ գալուն, որոնք հատուկ կզբաղվեն խափանման միջոցների հարցերով: Ընդդիմությունն ընդգծում է, որ այս կերպ իշխանությունները մտադիր են զանգվածային բռնաճնշումներ սկսել: