Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայ...

Հոկտեմբերի 29-ին  Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Համապատասխանաբար թիվ 12 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփել են թեկնածուների գրանցման գործընթացը:

ԿԸՀ-ից հայտնում են՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել են Դմիտրի Զաքարյանը, Արտակ Հարությունյանը, Վյաչեսլավ Յակովլեւը և Լյուդմիլա Պետրովան:

Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Վարդան Ավագյանը, Էմիլ Իվանովը, Ֆելիքս Միրզոեւը, Կորյուն Չոբանյանը, իսկ Ալեքսանդր Միրզոեւի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վերին Դվին համայնքում ավագանու անդամի 7 մանդատի համար ինքնառաջադրվել են Նաիրա Ամիրյանը, Արամ Գևորգյանը, Սարգոն Թամրազովը, Արթուր Լեւոնովը, Սերգեյ Միխաիլովը, Ստեփան Միրզոևը, Մարկ Յակովլևը, Ջուլետտա Յակովլևան, Վլադիսլավ Յուխանաևը, Յուրա Նիկոլաևը, Անյա Պետրովան, Աշոտ Սարգսյանը, Կարեն Վլասյանը և Վասիլի Տամրազովը:

Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1558 է, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքինը՝ 2136։