ԱԶԲ-ն 2024–2028 թթ. համար Հայաստանի հետ նոր «...

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ  առցանց հանդպման ընթացքում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան վերահաստատել է Հայաստանի հետ իր գործընկերությունն ամրապնդելու և ներառական, դիվերսիֆիկացված ու վերափոխիչ աճին հետամուտ լինելու հարցում երկրին օգնելու բանկի հանձնառությունը։ 

«Ավելի քան 17 տարի է, ինչ սերտ գործընկերությամբ աշխատել ենք Հայաստանի հետ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և հայաստանցիների կյանքը բարելավելու նպատակով», ասաց պրն Ասակավան։ «ԱԶԲ-ը կշարունակի ներդրումներ կատարել առաջնահերթ ենթակառուցվածքներում և բարելավել հիմնական հանրային  ծառայությունները, միաժամանակ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային համագործակցությանը, մասնավոր հատվածի զարգացմանը, և կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում»։

Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները  երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։

Պրն Ասակավան և պրն Գրիգորյանը քննարկել են ԱԶԲ-ի ընթացիկ և պլանավորվող աջակցությունը, այդ թվում՝ ներդրումները տրանսպորտի, կրթության, առողջապահության, գյուղատնտնեսության ոլորտներում, և կլիմայադիմակայուն և ցածր ածխածնային քաղաքային ենթակառուցվածքներում։ Նրանք քննարկել են նաև աջակցությունը հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման և տարածաշրջանային համագործակցության ու ինտեգրման ուղղություններով։

Պրն Ասակավան կառավարությանը հայտնեց իր դրվատանքը վերջինիս՝ միջնաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային  համախմբման և աճին միտված կապիտալ ծախսերի հանձնառության համար։ ԱԶԲ-ը երկրում մշտապես ավելացրել է իր՝ առանց պետական երաշխիքի գործառնությունները և տեսնում է մասնավոր հատվածի համար սեփական աջակցության ընդլայնման հնարավորություններ այնպիսի եղանակներով, որոնք կնպաստեն  ենթակառուցվածքների և ֆինանսական հատվածի զարգացմանը։ 

Պրն Գրիգորյանը հայտնեց իր գնահատանքը Հայաստանի հետ ԱԶԲ-ի տևական գործընկերության, այդ թվում՝ կառավարության բարեփոխումների և տնտեսության առանցքային ոլորտներում ենթակառուցվածքների զարգացմանը բանկի ցուցաբերած աջակցության կապակցությամբ։

ԱԶԲ-ը պատրաստում է 2024–2028 թվականների համար Հայաստանի հետ նոր «երկրի գործընկերության ռազմավարություն» (ԵԳՌ), որը սերտորեն կհամապատասխանեցվի կառավարության առաջնահերթություններին և այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ՝ կաջակցի երկրի կլիմայի փոփոխության օրակարգին։  

ԱԶԲ-ը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2005 թվականից ի վեր բանկը տրամադրել է ավելի քան 1.6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ աջակցելով կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկ, ջրային ոլորտներում, և քաղաքային ենթակառուցվածքներին։ Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցութուն է ցուցաբերում է կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին։

ԱԶԲ-ը հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը,  միևնույն ժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից: