Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ազատության» ռեպորտաժում բացակայող և խեղաթյուրված մտքերս
Այսօր «Ազատությանը» հարցազրույց տվեցի, որը ռեպորտաժում դրվեց առանց հնչեցրածս գլխավոր մտքերի:
Դրանք են.
- Սորոսական թևը պարտադրեց իշխանությանը փոխել ընտրական օրենսգիրքը: Սրանից հետևում է, որ ՀՀ իշխանությունը գտնվում է դրսի ուժերի ղեկավարման տակ:
- Առանց տարածքային (ռեյտինգային) թեկնածուներով ընտրություն անցկացնելու առաջարկը/պահաջը հենց սկզբից հնչեցվել և պինդ պարտադրվում է բացառապես սորոսական թևի կողմից:
- ՔՊ կուսակցությունը մարզերում ներկայացված չէ, քանի որ համարում է պետական հիմնարկներն են կուսակցության մարզային կառույցները:
- Հայաստանում կուսակցական համակարգն իր ամբողջության մեջ դեռևս չի կայացել այնպես, որը թույլ կտար անցկացնել առանց տարածքային (ռեյտինգային) թեկնածուների ընտրություններ: Դրանից հրաժարվելը կրում է արհեստական բնույթ, չի համադրվել մեր քաղաքական իրականության հետ, որը կարող է նպաստել թույլ և հակապետական իշխանության ընտրության:
- Ուսումնասիրեք այն կուսակցությունները, որոնք կողմ են իշխանության առաջարկած տարածքային թեկնածուների հանմանը և կտեսնեք, որ այդ բոլոր կուսակցությունները չունեն մարզային կառույցներ:
Խեղաթյուրված միտք
Ռեպորտաժում ասվում է, թե ես հայտնել եմ, որ «Հայրենիք» կուսակցությունն ամեն դեպքում մասնակցելու է ընտրություններին:
Մինչդեռ այդ հարցին պատասխանելիս ասել եմ հետևյալը. «Մենք հայտնել ենք մասնակցության մեր որոշման մասին այն ժամանակ, երբ իշխանությունը չէր պատրաստվում փոխել ընտրական օրենսգիրքը: Ուստի, հաշվի առնելով իշխանության կողմից անթույլատրելի նախապայմանի առաջադրումը, փոփոխությունից հետո մասնակցելու հարցը պետք է քննարկվի կուսակցության խորհրդում և ընդունվի որոշում: Իմ անձնական կածիքով մենք կմասնակցենք ընտրություններին նաև ընտրական օրենսգրքի փոփոխության դեպքում»: Այս կարծիքի մասով հատուկ ընդգծել եմ, որ դա բացառապես իմ անձնական կարծիքն է, որը կարող է չհամընկնել կուսակցության հետագա որոշման հետ:
Հ.Գ. Սա ընդունեք ոչ թե դժգոհություն «Ազատության» հասցեին, այլ լրացում ռեպորտաժին:



