«Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրու...

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները:

Կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը մեր զրույցում անդրադառնալով արդյունքներին ասաց. «Մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է, մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել: Մեր ժողովուրդը ընտրել է, իր խոսքն ասել է եւ ժողովուրդը չի կարող սխալվել»:

Նշենք, որ «Ազատական» կուսակցությունը ստացել է 14.923 ձայն կամ ձայների 1,15 տոկոսը: