AZAL-ը չեղարկել է դեպի Կազան թռիչքը՝ քաղաքի օ...

«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկել է հունվարի 8-ին նախատեսված Բաքու-Կազան-Բաքու չվերթը։

«Որոշումն ընդունվել է «Գորգ» ծրագրի պատճառով Կազանի օդային տարածքը փակելու կապակցությամբ», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

AZAL-ը նշում է, որ «առավելագույն ուշադրություն է դարձնում թռիչքների անվտանգությանը և խստորեն պահպանում է միջազգային չափանիշները» և ուղևորներին անհապաղ կտեղեկացնի ցանկացած փոփոխության մասին: