
Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ եկեղեցու և սրբազանների հասցեին հայհոյանքներով խոսելուն։
«Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։
Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կուզենայի շեշտադրել: Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում, կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։