Այսպես աշխատել հնարվոր չէ, «տունտունիկի» մակա...

Երեկ ժամը 20:00-ին պետք է տեղի ունենար քաղաքապետարանի ֆինանսավարկային հանձնաժողովի հերթական նիստը այն դահլիճում, որտեղ նույն ժամին «Իմ քայլը» խմբակցությունը, նիստ անցկացնելիս է եղել: Հանձնաժողովի անդամները որոշ ժամանակ սպասել են դրսում մինչև դահլիճն ազատվի ֆինանսավարկայինի նիստը սկսելու համար:

«Լույս» խմբակցությանից Անի Խաչատրյանը ներս  է մտել` հասկանալու, թե երբ դահլիճը կազատեն, որպեսզի հանձնաժողովը իր սահմանված աշխատանքներով զբաղվի․«Մեզ կանչել են ժամը ութին նիստի, որտեղ բյուջեն ու իրենց հաստիքացուցակը պիտի քննարկենք այն դահլիճում, որտեղ նիստը նախատեսվում էր, իրենք էնտեղ նիստ են անում, ու տենց մենք սպասում ենք իրենց՝ աստիճաններին նստած: Թե՛ մենք, թե՛ «ԲՀԿ» խմբակցությունը: Մեկը դուրս է գալիս ու մուննաթ է գալիս Դավիթ Խաժակյանի վրա: Քաղաքապետի դիմաց իրենց ավագանու անդամները «տղա» են դառել, ինձ հետ ձեռով-ոտով են խոսում, ասում՝ հլը դուրս արի, արա՛»- հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը:

Politik.am-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ասաց, որ սեփական քաղաքապետի նախագծի քննարկման նիստը բոյկոտելը փոքր ինչ ծիծաղելի է.

«Ֆինանսբյուջետային նիստին դրված է եղել քաղաքապետի նախագիծը, եթե այն մեր, ԲՀԿ-ի կամ իրենց ավագանու անդամի նախագիծը լիներ էլի կարող էին բոյկոտել: Խնդիրը այստեղ միայն երեկվա միջադեպը չէ: Դեռ մեկ տարին չի լրացել սակայն արդ մարդկանց հետ բավականին լարված հարաբերությունների մեջ ենք, ինչը ամեն անգամ հրահրում ենք հենց իրենք: Եթե իրենց թվում է, որ վարչապետի շնորհիվ հատ առ հատ ընտրված մարդիկ են և դա առվելություն է, ապա կասեմ` շատ ամոթ է, որ այնտեղ որևէ մեկը, ընդհուպ մինչև քաղաքապետ, միանշանակ սեփական կշիռ չուներ այնքան, որ որոշակի տոկոս հավաքեր: Խնդրում եմ չմոռանալ` ով որտեղից է եկել և ուր է գնում: Մենք հստակ գիտենք մեր գործառույթները: Եթե ժամը 8-ին նշանակված է ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստ, ապա այն պետք է կայանա, ոչ թե ձգձգեն կես ժամ, ինչ է թե իրենց 57 հոգանոց ֆրակցիայի նիստն է, ոնց կուզեն կվարվեն: Երբ քիչ էր մնում ավագանու անդամները իրար հարվածեին, քաղաքապետը նույնիսկ տեղից չշարժվեց: Պարզապես սթափության և ավելի կազմակերպված աշխատելու կոչ եմ անում և՛ քաղաքապետին, և՛ ավագանիներին: Այսպես հնարվոր չէ, «տունտունիկի» մակարդակի են հասցրել ամեն ինչ, ամեն անգամ մտածում ենք, թե նոր ավագանու կազմ է, երևի կուղղվի»:

Politik.am-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը քաղաքապետի կողմից միջադեպին չարձագանքելու հետ կապված ասաց, որ տեղեկությունը, թե քաղաքապետի ներկայությամբ որևէ միջադեպ է տեղի ունեցել, և նա չի արձագանքել, իրականությանը չի համպատասխանում: