Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է...

Ես ժամանակին եղել եմ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և ավելորդ է ասել, որ մոտիկից ճանաչում եմ նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանին: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք հայտնել: 

Նախ, Տիգրանն անհրաժեշտ քաղաքական և կրթական որակներ չուներ՝ նման պաշտոն զբաղեցնելու համար: 

Հիմա, ըստ էության: 

Տիգրանն իրեն պահել է սովորական խուժանի պես ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև նրա արարքին քրեա- իրավական հետևանք տալը: 

Այսօրվա միջադեպի մասին ավելի մանրամասն կխոսեմ երեկոյան, ժամը 22-ին, իմ յութուբյան ալիքով»,- գրել է նա: