
Այսօրվա դրությամբ Հայաստանում կան 570 հազար դրամ աշխատավարձ ստացող քրեական ոստիկանության աշխատակիցներ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։ Նրա խոսքով՝ ատեստավորումն անցնելուց հետո ապահովվել է քրեական ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի կրկնակի բարձրացում։ «2024թ. ատեստավորման հայտ է ներկայացրել ոստիկանության 4 063 աշխատակից, այն կարողացել է ավարտել 1 031 աշխատակից»,- տեղեկացրել է Սարգսյանը։