Այսօր ժամը 9.00-ից ՀՀ ԶՈւ բոլոր օպերացիոն ուղ...

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարա-մասնագիտական համատեղ զորավարժություններ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Է․ Ասրյանը:

«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ:

Ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի  և հաշվարկների ճնշման, ինչպես նաև ստորաբաժանումների  և կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

Անցկացվող զորավարժությունների նպատակներն են՝ ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մատունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հատիքային տրված ուժերի և միջոցների Փոխգործակցության հարցերը»: