Ազգային ժողովում հաջողվել է գումարել ԱԺ խորհրդի նիստը եւ օրակարգը հաստատվել է:
Հիշեցնենք, որ նիստ գումարելու առաջին փորձը տեղի էր ունեցել ժամը 9.30-ին, սակայն քանի որ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները չէին ներկայացել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունից ոչ բոլորն էին ներկայացել, ԱԺ խորհրդի նիստը տապալվեց:
Ավելի ուշ «Իմ քայլի» բացակայող անդամները եկան եւ խորհրդի նիստը կայացավ:
Դա նշանակում է, որ այսօր ժամը 11-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, որի օրակարգում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:



