Այսօր տեղի կունենա իշխող խմբակցությունից ԱԺ փ...

Օգոստոսի 4-ին Ազգային ժողովում տեղի կունենա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցով փակ, գաղտնի քվեարկությունը։ Իշխող ուժն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։

Գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 16:00-ին և կտևի մինչև 16:30-ը։

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։