Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակ...
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․
Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին: Ավագանու անդամներից բացի նիստին մասնակցում էին բազմաթիվ գյումրեցիներ: Մասնակցային դեմոկրատիայի առումով Գյումրու ավագանու գործելաոճը անհամեմատելի է Երևանի ավագանու գործունեության հետ:
ՔՊ-ականների ջանքերով Երևանի ավագանու նիստերը վերածվել են հատուկ ռեժիմով պահպանվող իրադարձությունների, համարյա կոնցլագերային ռեժիմ, որին երևանցիները չեն կարող մասնակցել:
Ամեն օր դեմոկրատիայի մասին ամպագորգոռ հայտարարություններ անող ՔՊ-ականները միանձնյա իշխանություն վերցնելուց հետո, շատ արագ մեկուսանում են ժողովրդից, հպարտ քաղաքացիներից սկսում են վախենալ:
Իսկ Գյումրիում, որտեղ ՔՊ-ն երբևիցե միանձնյա իշխանություն չի ունեցել, փաստորեն պահպանվել է մասնակցային դեմոկրատիայի ատրիբուտները: