Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ․ եթե ոչ...

Այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ։  Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պետք է լինի ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցումը, այլ երկարատև խաղաղության հաստատումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ուկրաինային շատ լավ պաշտպանություն տրամադրել խաղաղ կարգավորման շրջանակում։ ️Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հարցում։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության համար կվճարի ՆԱՏՕ-ն։  ️

Հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը կդադարեցվի։

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը լավ կընթանա։ Նա նաև հայտարարել է՝ ուկրաինական հակամարտության ավարտի ողջամիտ հնարավորություն կա։