Երասխում թշնամու կրակոցից զոհված զինծառայող Հրաչ Մանասարյանը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր, 44-օրյա պատերազմի մասնակից, 2 երեխաների հայր:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։



