Այսօր Եռաբլուրում թալանել են Արմենակ Ուրֆանյա...

Այսօր Եռաբլուրում թալանել են Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի հարազատի՝ մորաքրոջ որդու ավտոմեքենան: Politik.am-ի հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրն ասաց, որ թալանել են են իրենց հարազատի և մի լրագրող աղջկա ավտոմեքենա՝ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրից հեռանալուց հետո:

Ուրֆանյանի մայրը մանրամասնեց, որ այդուհետ կողոպտված մեքենաների տերերը դիմել են Ոստիկանության Մալաթիայլի բաժին, որտեղ իրենց ասել են՝ «իզուր եք դիմում, մեկ ա՝ չենք գտնելու»: 

«Դա ինչ ա նշանակում, այսինքն՝ իրենք իրար հե՞տ են աշխատում, որ չեն կարողանա գտնել: Ուրեմն թող գտնեն: Ես Օսիպյանին էլ եմ ասելու՝ եթե չեք կարողանում, ուրեմն մի աշխատեք, ազատեք էդ աթոռը, թող մեկ ուրիշը գա աշխատի»,-ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը: