«Այսօր ամաչելու օր է, մեղավոր զգալու, ոչ թե հպարտանալու ու մենք մեզ ու ուրիշներին խաբելու որ 18-20 տարեկան հերոսներ ենք ունեցել 3 տարի առաջ: Ու մինչև այսօր շարունակում ենք խոսել պատերզմական լեզվով ու շատ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ որ պատկերացնենք ուրիշ բան քան պատերազմ. Ամոթ մեզ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ կուսակցության «Քաղաքացիական պայմանագրի» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը:
ՔՊ բազմաթիվ անդամներ հերքում են Լարա Ահարոնյանի և իրենց կուսակցության կապը։ Տարընթերցումներից խուսափելու համար ներկայացնում ենք ՔՊ կայքում ներկայացված տեղեկատվություն «Վերադարձ» հիմնադրամի մասին, որի խորհրդի անդամ է Լարա Ահարոնյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության գործունեության ֆիանսավորումը ՀՀ օրենսդրությանը եւ ժողովրդավարության հայտնի կանոններին կազմակերպելու նպատակով:
Գաղափարը հետեւյալն է. «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարները կենտրոնանալու են Հիմնադրամի հաշվեհամարին եւ դրամարկղում, որտեղից ծախսումներն իրականացվելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո: Հոգաբարձուների խորհրդի անդամներն, ի դեպ, անկախ են Կառավարման խորհրդից եւ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն Հիմնադրամի միջոցների ծախսման նկատմամբ:



