Այս ընտրությունները երկու բանի մասին են՝ կամ...

Ադրբեջանի կրոնական առաջնորդի տեղակալը հայտարարել է, որ իրենք Հայաստանում ունեն 500 մզկիթներ, որոնք քանդվել են, պետք է վերակառուցվեն և հանձնվեն Փաշազադեի կառույցի տնօրինմանը։ Նույն ժամանակ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները։ Այս  մասին հայտնել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Ուզում են Հայաստան բերեն 100 հազարավոր ադրբեջանցիներ և դա հայտարարում են նախագահի մակարդակով, այն նույն նախագահի, որ ինչ պահանջել են՝ Հայաստանի այսօրվա վարչապետը կատարել է։ Այս ընտրությունները երկու բանի մասին են՝ կամ ծնկի ենք գալիս, ենթարկվում ենք և փորձում մնալ մեր վաղեմի հակառակորդների հույսին, կամ ուշքի ենք գալիս, տեր լինում մեր պապերից ժառանգված երկրին»։