Թադևոս Ավետիայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հուսահատությունը, անզորությունը զայրացրել են մեր ազնիվ քաղաքացիներին, ովքեր գիտեն, որ հայրենիք ենք կորցնում։ Բայց այս ընթացքում հայտնվել են «հայրենասերներ», ովքեր փորձում են ժողովրդի զայրութն ուղղել դեպի նրանց, ովքեր առնվազն փորձել են այս ամենը կանխել, դուրս են եկել փողոց, ստանձնել պատասխանատվություն, անձնազոհ պայքարել:
Բոլոր այն ուժերը, ովքեր կարող էին օգնել Դիմադրության պայքարին, նպաստել սրանց մեկ օր առաջ հեռացմանը և դա չեն արել' իրենց նեղ անձնական ու խմբային հաշվարկներից և շահերից ելնելով, որևէ բանով չեն տարբերվում նիկոլից:
Նիկոլին հեռացնելու պայքար սկսելու համար պայքարի մեջ գտնվողներին թիրախավորելը, ընդդիմադիր դաշտի պառակտման փորձերը պարտադիր պայման չեն։ Ընդհակառակը' դա հենց օրվա իշխանական խմբակի և կցորդների առաջնային օրակարգն է։
Եվ այսպիսով սկսում եք որևէ բանով չտարբերվել տխրահռչակ «երրորդ» ուժից։
Դիմադրության ՊԱՅՔԱՐԸ շարունակվում է.
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։