«Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ մեղադրական եզրակացությանը և, բնականաբար, չեմ ձևավորել տեսակետ: Եթե ունենամ էլ, դրա վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք չեմ ունենա»,- ապրիլի 29-ին հրապարակված Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մասին հարցին ի պատասխան` ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը նշեց`այստեղ վեճ կա և այդ վեճը պետք է լուծվի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:



