Այս պահին զոհված զինծառայողների 10 ծնողներ օգ...

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայության եւ դոնորական ձվաբջջի համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի համար հատկացնել եւս 7,3 մլն դրամ:

Նշենք, որ այս ծրագրով 2024-ին հատկացվել է ընդամենը՝ 67.860 մլն դրամ որից արդեն ծախսվել է 55,61 մլն դրամ: Մնացորդը կազմում է 12,25 մլն դրամ:

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ներկայումս ընթացքի մեջ է միջոցառման 10 շահառուների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը փոխհատուցելու գործընթացը:

Այդ շահառուներից 2-ի երեխաները կանխատեսվում է, որ կծնվեն 2024 թվականի նոյեմբերին:  Այսինքն, մինչև տարեվերջ այդ շահառուներին հասանելիք ամբողջական գումարի չվճարված մասը (9.050 մլն դրամ) պետք է վճարվի:

Բացի այդ, կանխատեսվող դիմումների հիման վրա (ընթացիկ գործեր) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը 8 շահառու անձանց փոխհատուցելու համար վճարման ենթակա գումարը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կկազմի՝

3 ամիս X 8 շահառու X 150,000 դրամ = 3,6 մլն դրամ:

Այսինքն մինչև տարեվերջ անհրաժեշտ գումարը կկազմի 12,65 մլն դրամ:

Բացի այդ, մինչև տարեվերջ անհրաժեշտություն կառաջանա ֆինանսավորել շուրջ 10 շահառուի համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսը՝ 600,000-ական դրամ, պետք է փոխանցվի համապատասխան բժշկական կազմակերպություններին (գումարը կկազմի 6 մլն դրամ): 

Միաժամանակ, կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար նոր շահառուների թիվը կկազմի ևս 3 ը:

Նշենք, փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը: