Այս պահին դեռ որոշում չունենք, թե ընտրություն...

ՀՅԴ-ն դեռ չունի որոշում ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու: Սևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Քանի դեռ ՀՅԴ ԳՄ-ն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը որոշում են համապատասխան ժողովներով, կունենանք այդ ժողովը, մեր որոշումը կկայացնենք ու տեղյակ կպահենք»: