Այս օրերին է, որ ՀՅԴ երիտասարդները պետք է դար...

ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի  բացման պաշտոնական արարողությանը ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունները մշտապես անկյունաքարային դեր են ունեցել մեր կառույցի համար։

Մեծապես մեր միությունների համադրված, առաջադեմ և համարձակ գործունեությւոնների արդյունքում է, որ հնարավոր է եղել 130 տարուց ավել դիմակայել ժամանակի և պատմության նետած բոլոր փորձություններին և ոչ միայն դիմակայել, այլև պահպանել հայ ժողովրդի կյանքում դերակատար լինելու ՀՅ Դաշնակցության հանձնառությունը։

Սակայն մեր երիտասարդների գործունեությունը նոր կարևորություն է ստացել հատկապե պատմական այս ժամանակաշրջանում։

Ձեր գործունեությունը առանց չափազանցնելու անկյունաքարային նշանակություն ունի ծանր օրեր ապրող մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բոլոր զավակների համար։

Այս օրերին է, որ դուք կարող է և պետք է դառնաք այն ճրագները, որոնք մեր բոլոր համայնքներում նաև Հայաստանում և Արցախում կվառեն պայքարի ջահը, կհեգնեն հարմարավետությունը և դարձյալ կկանգնեն հանուն հայրենիքի մղվող պայքարի առաջնագծում։

Սիրելի երիտասարդներ, մեր կուսակցության պատմության ընթացքում շատ անգամներ դաշնակցական երիտասարդությունը կարողացել է վճռական դեր  ունենալ  մեր կուսակցության և մեր ժողովրդի պատմությն մեջ․ սուլթանական բռնաճշնումների դեմ պայքարից մինչև Արցախյան վերջին պատերազմ և հայրենիքի ազատագրման համար մղվող պայքրա դուք մշտապես եղել եք առաջնագծում։

Այսօր մեկնարկող համագումարի օրակարգը լավագույնս արտացոլում է դաշնակցական երիտասարդի աշխարհայացքը՝ բոլոր ալորտներում արդարության ձգտումից, մինչև երիտասարդական խնդիրների վեր հանում և իհակրե ուժերի կենտրոնացում այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատան է զգացվում։

Ողջունում եմ համագումրաը Սյունիքում անցկացնելու ձեր որոշումը, որը կարևոր ուղերձ է փոխանցելու ոչ միայն Սյունեցիներին, այլև գիշատիչ հայացքը Սյունիքին հառած թշնամիներին։

Հաջողություն և բեղմնավոր աշխատանք եմ մաղթում ձեզ և այսօր մեկնարկող համագումարին, վստահ լինելով, որ այս համագումարը ևս ծառայելու է մեր առջև ծառացած դժվարագույն մարտահրավերնրների հաղթահարման ուղիների որոնմանը»։